Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահ Սարգսյանը համաժողովում հանդես է եկել ելույթով

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
 
Այսօր Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անցկացնում է «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողով, որը կազմակերպել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ միասին: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը համաժողովում հանդես է եկել ելույթով:
***
Սերժ Սարգսյանի ելույթը «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ կարող ենք անել մենք» թեմայով
Հարգարժա՛ն դոկտոր Շռապել,
Հարգելի՛ կուսակցական ընկերներ,
Հարգելի՛ լրագրողներ,
Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին և անձամբ Ձեզ, պարո՛ն Շռապել, թե՛ այս նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության համար, թե՛ Հայաստանի հանրապետական կուսակցության համար հուսալի և արդյունավետ գործընկեր հանդիսանալու համար։
Օգտվելով առիթից` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքական կուսակցություններին մաղթում եմ հաջողություններ նոր կառավարություն ձևավորելու գործընթացում:
Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ` քննարկելու թե՛կուսակցության հետագա անելիքները, թե՛ երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները։
Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին։
Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգայինից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ։
Թեև Հանրապետականը, ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ, Ազգային ժողովում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել։ Ուստի, պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը և եթե անհրաժեշտություն լինի` նաև բացառապես խորհրդարանից դուրս:
Խոսելով արդարության ճգնաժամի մասին՝ ուզում եմ շեշտել, որ այն թե՛ ներքաղաքական է, թե՛ տարածաշրջանային:
Անարդար է, երբ պատերազմի մունետիկ ու պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին։
Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկելուց հետո, այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, «խաղաղասիրական» օրակարգ։
Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ նաև Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին։
Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում:
Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտերում։
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը:
Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ:
Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ։
Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ`հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր։
Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել` մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան։
Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային։ Մենք դեմ ենք նոր պատերազմին։ Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։
Մենք հո՞ խելագար չենք:
Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։
Ուստի, մեր խնդիրն է`առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում ու երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը:
Այսօրվա միջոցառումը նվիրված է մեր կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին։
Իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։
Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։
Նույն առաքելությունը մենք ունենք այսօր, և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։
Մեր կուսակցության համար այլևս գերակա է իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման և հզորացման ուղղությամբ, ինչը, ըստ իս, առաջնահերթ է հետևյալ վեց հիմնական ուղղություններով՝
1. կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում,
2. տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
3. կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
4. կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
5.կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
6.ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:
Կուսակցության կազմակերպական ուժի մեծացման տեսակետից հատկապես առաջնահերթ նշանակություն ունեն, իմ կարծիքով, առաջին երեք ուղղությունները:
Իհարկե, ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը լրացուցիչ քննարկումների, մշակումների, մանրամասն ծրագրերի և իրականացման ճանապարհային քարտեզի անհրաժեշտություն ունի։
Վստահ եմ, որ մեր աշխատաժողովը, դրան հաջորդող ժամանակահատվածը, ինչպես նաև այս տարվա վերջին նախատեսվող ՀՀԿ համագումարը կնապստեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը` ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի:
Հաջողություն եմ մաղթուն այս աշխատանքներին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Շռապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին` մեզ օժանդակելու, մեզ աջակցելու համար, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղված մեր պայքարը:
Շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, և ի հարկե, մասնակցելու հետագա քննարկումներին:
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն