«Զանգեզուրի միջանցքը» հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Զանգեզուրի միջանցքը» հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sabah-ը։
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է հարթակ ստեղծել վեց երկրների համար»։
Էրդողանն առաջարկել է հարթակ ստեղծել վեց երկրների համար, ներառյալ՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։ Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար առևտրի և տնտեսության տեսանկյունից»։
«Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է տանում այդ միջանցքի բացման համար»,-հավելել է նա։
1
Տոնածառի նորաձև գույները 2026-ին․ ո՞ր երանգներն են լինելու տարվա հիթը
2
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
4
Սարգիսը կյանքից հեռացավ ոչ միայն դանակի հարվածից, այլ նաև մարդկանց անտարբերությունից
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



