Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավն անօրինականորեն ֆինանսավորելու համար և դատապարտել մեկ տարվա ազատազրկման, հայտնում է Le Monde-ը:
Դատախազները հայտարարել են, որ առավելագույն թույլատրված գումարի գրեթե կրկնապատիկը`22,5 մլն եվրո է ծախսվել քարոզարշավի վրա:
Ֆրանսիայի նախկին նախագահը պատիժը կկրի տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո:
Ավելի վաղ՝ 2021 թվականի մարտի 1-ին, Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանականորեն:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



