Լևանդովսկին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում
ՍՊՈՐՏ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է մրցաշարում 18 խաղում անընդմեջ հաղթել: Այս մասին հայտնում է OptaJose-ի թվիթերյան էջը:
Սա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղում: Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և ավարտվել 5-0 հաշվով: Լեհ հարձակվողն այդ խաղում դուբլ է ձևակերպել:
«Բավարիան» 2 խաղից հետո 6 միավոր է վաստակել ու գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Բենֆիկան» է (4): «Դինամոն» 1 միավորով 3-րդն է, իսկ «Բարսելոնան» վերջին տեղում է՝ 0 միավորով:
Երրորդ տուրում «Դինամոն» կմրցի «Բարսելոնայի» հետ, իսկ «Բավարիան» կխաղա «Բենֆիկայի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



