Կոլումբիայում 19-ամյա երիտասարդը 1 ամիս ապրել է մեջքի մեջ խրված դանակի սայրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոլումբիայում վիրաբույժները 19-ամյա երիտասարդի մեջքից դանակի սայր են հեռացրել, որի մասին նա չի իմացել և այդպես ապրել է շուրջ մեկ ամիս, գրում է El Heraldo-ն։
Ջոնի Ջունիոր Պաչեկո Մոլինարեսը չի կասկածել, որ մեջքի մեջ դանակ է խրված, քանի որ այն իրեն չի անհանգստացրել մեկ ամիս շարունակ։
Երիտասարդը վնասվածք է ստացել վիճաբանության ժամանակ, սակայն դա նկատել է միայն այն ժամանակ, երբ նրա մոտ սկսվել են շնչառության հետ կապված խնդիրներ։
Հունիսի 25-ին նա դիմել է Սոլեդադ քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան ռենտգեն են արել։
Ստանալով լուսանկարները՝ բժիշկները նրա մեջքի մեջ դանակի կոտրված 14 սանտիմետրանոց սայր են հայտնաբերել, որը հեռացրել են վիրահատության ժամանակ։
Ինչպես նշել են բժիշկները, սայրը կենսական նշանակության ոչ մի օրգան չի վնասել։ Մեկ ժամ անց «կռվարար» երիտասարդին դուրս են գրել, և նա վերադարձել է տուն։



