ԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ, Անկարային սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր կնքվեն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել էր, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գնել ռուսական С-400-ների հերթական խմբաքանակը: Էրդողանի խոսքով՝ այս հարցի լուծումը մնում է բացառապես Թուրքիայի վրա․ ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու իրենց գործերին:
«Մենք շատ հստակ արտահայտվեցինք՝ ստեղծելով նոր օրենք այդ ամենի վերաբերյալ։ Թուրքիայի կողմից ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների», - ասվում է կոմիտեի թվիթերյան գրառման մեջ»:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



