Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քերում են մեր արժանապատվությունը, մեր հոգուց մնացածը...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կիրակի առավոտները գրեթե ամենօրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող մարդու համար մի յուրահատուկ կարևորություն ունեն: Հավել յալ քնի անգամ տասը րոպեն քեզ մի հավերժություն է թվում: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը կիրակի էր: Կարծես՝ սովորական կիրակի առավոտ... Միացրեցի հեռուստացույցը, աչքս ընկավ վազող տողին՝ «հարձակվել է.., կիրառվել է…»: Ինքս ինձ ասացի՝ երևի էլի Սիրիայում, Աֆղանստանում կամ էլ պատերազմական թեժ կետերից մեկում ինչ-որ բան է տեղի ունեցել: Նույնիսկ վատագույն երազում պատկերացնել չէի կարող, որ Արցախում կրկին պատերազմ է: Նույն տագնապային զգացողությունը, նույն վախը, աշխարհից անէանալու ցանկությունը, ինչ 2016 թվականին: Թերևս փորձում էինք մեզ սփոփել, ներքուստ հանգստացնել, որ դիվերսիա է, որ մի քանի ժամ կտևի, լավ՝ մի քանի օր, որ…, որ…:

Բայց Արցախից եկող լուրերը գնալով սկսում էին ավելի անհանգստացնել, տագնապն ու վախն ահագնանում էր: 44 օր տևեց պատերազմը: Ավարտին, եթե, իհարկե, կարելի է համարել, որ պատերազմն ավարտվեց, տղերքից շատերն այդպես էլ տուն չվերադարձան՝ զոհվեցին, գերեվարվեցին, անհետ կորան, կորցրեցինք Արցախի զգալի մասը, բազմաթիվ տեղահանվածներ, տուն ու տանիք կորցրած մարդիկ՝ առանց հույսի, առանց ապագայի, չնայած որ այսօր էլ ոմանք պնդում են, թե ապագա կա: Նոյեմբերի 9-ի գիշերն ու դրանից հետո օրեր ու շաբաթներ շարունակ մեր երկրում՝ Արցախում և Հայաստանում, ժամանակը կանգ առավ:

Պարտությունից հետո մեզ պետք էր լռություն, գիտակցում, թե այս ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, լավ, հիմա ի՞նչ ենք անելու: Բայց մենք ո՛չ լռեցինք, ո՛չ էլ գիտակցեցինք մեզ հետ տեղի ունեցած ողջ ողբերգությունը: Հիմա շատերն են ասում՝ տղերքն էին ափսոս… Այո՛, հազար ափսոս, որ նրանց արյամբ ներկված ու սնուցված հայրենիքն էլ կորցրեցինք, իսկ դրա լինելիությունը կարող էր մի փոքր սփոփանք լինել մեզ համար: Հիմա էլ կանգնած՝ անտարբեր նայում ենք, թե թշնամին ոնց է չափում-ձևում մեր Հայաստանի սահմանները, մեր երկրում, մեր սուվերեն պետության տարածքում անցնող ճանապարհներից մեկի վրա անցակետ տեղադրում, ստուգում քաղաքացիների անձնագրերը կամ դանակով քերում ու հեռացնում է Արցախի ֆուտբոլի պատանեկան հավաքականի երեխաներին Երևան բերող ավտոբուսի վրա պատկերված Արցախի դրոշը:

Դրոշի հետ նաև մեր արժանապատվությունն է քերում, մեր հոգուց մնացածը, մեր ողջ, բայց ավելի շատ մեռած մարմնի մի հատվածը: Մեր թշնամի հարևանի ատելությունը երբեք չի անցնելու, իսկ մի պաշտոնյա հույս ունի, թե Գորիս-Կապան ճանապարհը մի օր անվտանգ կդառնա, մեկն էլ գուցե, որ շուտով հարևանություն կանենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Նման բան երբեք չի լինելու: Եթե անգամ դառնանք բաց սահմաններով պետություն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քնելուց առաջ պետք է դանակը բարձի տակ դնի: Մենք էլ հո չենք կարող մոռանալ Ադրբեջանում բացված «պուրակը», մեր հայ ռազմագերիների դատավարությունները, զինվորների անձնական իրերի ցուցադրությունը՝ որպես ռազմական ավար, թշնամի երկրի,ասենք, այդ նույն «պուրակում» կամ էլ այլ վայրում:

Ի վերջո, մենք հիշողություն ունենք: Երևի ունենք… Ակնհայտ է մեկ բան՝ որևէ բան փոխել այլևս ի զորու չենք, բայց ի՞նչ ենք անում որպես պետություն ու հասարակություն այս ներս կլանող անդունդից դուրս գալու համար, գրեթե ոչինչ: Միշտ խոսում ենք պարտքի մասին մեր զոհված տղաների առջև, իսկ արդյո՞ք նույնպիսի և անգամ ավելի մեծ պարտք չունենք նրանց հանդեպ, որոնք պատերազմի հետևանքով հաշմանդամություն են ձեռք բերել, բայց վերադարձել են տուն, արդյո՞ք պարտք չունենք նրանց հանդեպ, որոնք իրենց բաժին կռիվը մղելուց, ընկերներին մարտի դաշտում «թողնելուց», բայց չլքելուց հետո կրկին տանն են՝ իրենց ընտանիքի ու մեր կողքին: Մենք տեր պետք է լինենք իրենց բոլորին, որպեսզի գեթ մեկ պահ՝ հոգու ամենահեռավոր անկյունում անգամ իրենք ափսոսանքի զգացում չունենան: Ծնողներին սփոփել երբեք չենք կարող:

Պատերազմից մեկ տարի անց մենք անկայուն, անորոշ վիճակում ենք, վստահ չենք, որ վաղը նորից ռազմական գործողություններ չեն սկսվի, վստահ չենք, որ վաղն էլ պայքար չի սկսվի Սյունիքի կամ Երասխի, Տավուշի կամ Երևանի համար: Մինչև 2050 թվականը երկրի զարգացման ռազմավարություն ներկայացնող իշխանություններն այսօր չեն կարող անգամ վստահաբար ու անկեղծորեն մեզ ասել, թե օրվա ավարտին կամ հաջորդ առավոտյան մեզ ի՞նչ է սպասվում, վաղը ռազմավարական նշանակության ո՞ր ճանապարհի վրա կհայտնվի թշնամին, վաղը Հայաստանի ո՞ր անկյունում կբարձրացվի թշնամի երկրի դրոշը, վաղը մենք պետություն կունենա՞նք:

Օրերս գործընկերներիցս մեկը 44-օրյա պատերազմի մասին հաղորդումը եզրափակեց դեռևս դեկտեմբերին սյունեցի մի երիտասարդի արտահայտած մտքով. «Մենք ա՞զգ ենք, թե՞ չէ, մենք պատիվ ունե՞նք, թե՞ չէ: Մեր պատիվը թողել ենք Շուշիում՝ Ղազանչեցոցի խորանի առաջ: Պիտի բոլորս գնանք, վերցնենք էդ պատիվը»: Արդյո՞ք կրկին կվերագտնենք մեր պատիվը՝ ուժեղ ու կայացած պետություն կառուցելով, թե՞ անթիվ-անհամար կենացներ կխմենք բանակի, զինվորի, հայրենիքի համար ու դրանով մեր առաքելությունն ավարտված կհամարենք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց