Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը. Անդրանիկ Հովհաննիսյան
ԲԼՈԳ«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, արևելագետ, Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը Տելագրամի իր ալիքում գրում է.
«Ռուսական «РБК» լրատվական գործակալությունը հրապարակեց, ապա ավելի ուշ ջնջեց մի քարտեզ, որի համաձայն, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ստորագրել դավաճանական նոր համաձայնագիր, ըստ երևույթին, սահմանազատման ու սահմանագծման մասին, որով հայկական կողմը գնում է միակողմանի տարածքային զիջումների։
Մասնավորապես, ըստ այդ քարտեզի հայկական կողմն Ադրբեջանին է տալիս Մարտակերտ, Իվանյան, Մարտունի շրջանները։ Սպասում եմ Հայաստանի իշխանությունների մեկնաբանություններին։
Եթե դա Ռուսաստանի խոշորագույն մուլտիմեդիոն հոլդինգի կողմից սխալ է կամ ապատեղեկատվություն, ապա թող պահանջեն հերքման և ներողության հրապարակում»։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



