Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց

ԲԼՈԳ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան: 
Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։ 
Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու... 

08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։ 

8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։ 

08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք: 

Որոշվեց հերևյալը․ 
1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։ 
2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։ 
3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։ 
4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։ 
Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։ 

09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։ 

Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ- հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված- կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։

Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։ 

Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ․ մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք... 

Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...

Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31֊ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։ 

Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։ 
Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։ 

Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։ Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ: Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։ 

Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը։ 
(Շարունակելի)»։

 

Դատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է