Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նման դատավարությունները կարող են տևել մինչև տասը տարի. ե՞րբ կլինեն բարենպաստ պայմաններ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն գրում է, որ Բաքուն և Երևանը մտադիր են միմյանց պատասխանատվության ենթարկել ռասայական խտրականության համար: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան:

Որոշումը հրապարակվել է հաջորդ օրը՝ այն բանից հետո, երբ Երևանը հայտարարել է, որ արդեն հայց է ներկայացրել նույն կառույցին: Մեղադրանքները ճիշտ նույնն են՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի նորմերին չհամապատասխանելը: Աբդուլլաևան պնդում է, որ խախտումները տեղի են ունեցել ինչպես անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարից առաջ, այնպես էլ դրանից հետո:

Նա պարզաբանել է, որ խոսքը «բռնի վտարման, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, էթնիկ պատկանելիության պատճառով ադրբեջանցիների սպանության դեպքերի մասին» է: Բացի այդ, ըստ դիվանագետի, Երևանը կանխել է «հարկադիր վտարված ադրբեջանցիների վերաբնակեցումը հայրենիք»՝ տարածքների ականապատմամբ: Երևանը մեղադրում է Բաքվին կոտորածների, խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումների մեջ՝ պնդելով, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ռասայական խտրականության է ենթարկել»:

«Հայաստանը, որպես միջանկյալ միջոց, պահանջում է դադարեցնել հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ապահովել հայ գերիների վերադարձը Ադրբեջանից: Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանը պարտավորվի ձեռնպահ մնալ հակահայկական հայտարարություններից, էթնիկ և ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձանց հերոսացումից»,- kommersant.ru-ին ասել է միջազգային իրավունքի հայազգի փորձագետ Լևոն Գևորգյանը՝ նշելով, որ նման դատավարությունները կարող են տևել մինչև տասը տարի: «Այս պատմությունն ավելի շատ քարոզչական բնույթ է կրում», - kommersant.ru-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովը: Լևոն Գևորգյանը նաև մատնանշել է, որ հայց ներկայացնելը մեծամասամբ իմիջի խնդիր է: «Դա արվում է, ի թիվս այլ բաների, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը փոխելու համար:

Փաստն այն է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձել է ստեղծել զոհի կերպար, և, դրան համապատասխան, միջազգային հանրությունը շատ հանգիստ է ընկալել 44-օրյա պատերազմի արդյունքները,- պարզաբանել է kommersant.ru-ի զրուցակիցը,- շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը իմանա, որ գործ ունի ռասիստ և ատելություն քարոզող երկրի հետ»: Նշենք, որ նմանատիպ իրավական մարտեր են ընթանում ևս մեկ այլ միջազգային ատյանում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Մայիսին Հայաստանը հայց է ներկայացրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցության հետ:

Բացի այդ, Երևանը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով ապահովել գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Հետ չեն մնում նաև Բաքվում: Հունվարին ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել ՄԻԵԴ՝ հակամարտության ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների խախտումների հարցով: Հունիսին ադրբեջանական կողմը դիմել է նույն մարմնին՝ կապված «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում» ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման մերժման հետ: Բողոքների ու դատական գործերի թիվը, ըստ ամենայնի, միայն կավելանա: Ներկայումս Ադրբեջանը տնտեսական հարցերի վերաբերյալ հայցեր է նախապատրաստում տարբեր դատարաններ ներկայացնելու համար:

«Այստեղ խոսքը օկուպացիայի ընթացքում անօրինական տնտեսական գործունեության և շրջակա միջավայրին հասցված վնասների մասին է»,- ասել է Ֆարհադ Մամեդովը: Շփման գծում իրավիճակը նույնպես հեռու է լիակատար հանգստությունից: Հայկական կողմը խորապես մտահոգված է տրանսպորտային մեկուսացման մեջ հայտնված որոշ բնակավայրերում հումանիտար ճգնաժամի պատճառով: Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի մի շարք գյուղեր ամբողջովին կտրված են այլ բնակավայրերից ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակման պատճառով: Իրավիճակը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականներին են միացել ոստիկանները, որոնք ներկայումս կանգնեցնում են Գորիսի ուղղությամբ շարժվող իրանական բեռնատարները: Վարորդներին ստիպում են տրանսպորտային հարկ և տուրք վճարել Ադրբեջանի բյուջեին: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաստիացնում է, որ Բաքուն ամբողջությամբ է կատարում զինադադարի պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

«Մենք վերահսկում ենք սահմանի ամբողջ պարագիծը, - ասել է Ֆարհադ Մամեդովը,- հայերը հայտարարում են, որ մենք մտել ենք իրենց տարածքի որոշ հատվածներ, բայց մենք այդպես չենք կարծում»: Օրակարգի գլխավոր հարցը սահմանազատման և սահմանագծման հարցն է: Ռուսաստանը ևս ակտիվորեն կոչ է անում սկսել այս գործընթացը, Մոսկվայի առաջարկները փոխանցվել են երկու կողմին: Այնուամենայնիվ, չկան նախադրյալներ, որ այդ գործընթացը սկսվի մոտ ապագայում: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է ստորագրել երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների վերջնական հաստատման հաշտության պայմանագիր:

«Հայաստանը հրաժարվում է ստորագրել համաձայնագիրը»,- kommersant.ru-ի հետ զրույցում դժգոհել է Մամեդովը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հաստատել է, որ Բաքուն և Երևանը բանակցություններ չեն վարում այդ հարցի շուրջ: Միևնույն ժամանակ, դիվանագետը հասկացրել է, որ գնդակը Բաքվի դաշտում է: Ըստ նրա, գործընթացը սկսելու համար բարենպաստ պայմաններ կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը «դուրս բերի իր զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան