Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։
Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի և քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։
Նշենք, որ Hulu հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստանովելի գլխավոր դերասաններն են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը և Մարտին Շորթը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



