Ռոնալդուն արդեն ՄՅՈՒ-ի լեգենդն է․ Դե Խեա
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը ազդել թիմի վրա:
«Կարծում եմ, որ նա արդեն ունի մեծ ազդեցություն: Ռոնալդուն արդեն ակումբի լեգենդն է, ուստի երիտասարդ տղաների համար հիանալի է ամեն օր դիտել, թե ինչպես է նա աշխատում մարզասրահում:
Նա զարմանալի խաղացող է, և հաճելի է տեսնել, որ ամեն օր քրտնաջան աշխատում է և օգնում թիմին», – մեջբերում է իսպանացի դարպասապահին Sky Sports-ը:
36-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել «Յուվենտուսից» ՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում նա «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է երեք խաղ, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



