Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամարասի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի պետական դրոշը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և վանքին մոտ գտնվող Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։

Սրբազանի խոսքով՝ նախկինում վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շփման գիծը կանգ է առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, որոշել են տեղադրել։

«Տեղադրած ա եղել, ինչքան ես հիշում եմ, ռուսական դրոշ, չգիտեմ ում նախաձեռնությամբ։ Հետագայում այդ ռուսական դրոշը իջեցրել են, չգիտեմ ում նախաձեռնությամբ, և տեղադրել են Արցախի դրոշը։ Այսինքն՝ արարողակարգային, պետական մոտեցմամբ, զուտ որպես այդպիսին արարողակարգ չի եղել։ Եվ բոլորը համակերպվել են, որ դրոշ ա, կա, և այդպես էլ գնացել ա», - ասել է Արցախի թեմի առաջնորդը։

Դրոշի հարցը վերստին մեջտեղ է եկել, ըստ եպիսկոպոս Աբրահամյանի, երբ օրեր առաջ այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժը փորձել է առաջ տալ իր դիրքերը. - «Բերքահավաքի հետ կապված, ադրբեջանցիները մի քիչ ակտիվացել էին, ներքև էին իջել, ինչ-որ դրոշ էին բարձրացրել բլրի վրա, խրամատ են փորել թե ինչ են արել, որպեսզի խաղող հավաքող մարդկանց հոգեբանորեն նեղեն, ճնշեն... ցույց տան, որ իրենք կան այդտեղ, իրենց ներկայությունը ևս մեկ անգամ շեշտադրեն։ Եվ գյուղապետի և գյուղացիների բողոքի հիման վրա խաղաղապահները նրանց իրենց նախկին ելման կետն են տարել, ասել են նաև, որ դրոշը չերևա այնտեղ, ադրբեջանական դրոշը։ Նրանք էլ ասել են, որ մերը չի երևում, թող իրենցն էլ չերևա։ Կարծեմ այսպես է եղել խոսակցությունը։ Դրանից հետո նոր արդեն անդրադարձել են Ամարասի վրա դրոշին։ Հետո որոշել են, որ լավ, կոմպրոմիսի գնանք, էդ դրոշը հանվի։ Եվ իմ՝ համապատասխան մարդկանց հետ խոսելուց հետո, իրենք ասեցին՝ սրբազան ջան, ճիշտ կլինի, որ այս պահին իջեցվի։ Եվ իջեցվեց»։

Հարցին, թե հայկական կողմից ով է կայացրել դրոշը հանելու որոշումը, նա արձագանքել է. - «Պետական կողմից չգիտեմ ով ա Եգորովի հետ բանակցել»։

Սրբազանի հիշատակած Եգորովը՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովն է, ում գլխավորությամբ այս օգոստոսի 22-ին՝ Ռուսաստանի պետական դրոշի օրը, հանդիսավոր արարողությամբ Ստեփանակերտում տեղակայվեց ռուսական հսկայական՝ հիսուն մետրանոց դրոշը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ Ակոպյան