Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես էլ եմ անցել պատերազմի միջով ու գիտեմ այդ ցավը»․ «Միսս Աշխարհ Արմենիա» դարձած Միրնա Բզդիգյանի ելույթները մրցույթում և գլխավոր նպատակը

ԼԱՅՖ

«Միսս Աշխարհ Արմենիա» ճանաչված Միրնա Բզդիգյանը Սիրիայից է։ 2 տարի է, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Միրնան պատմում է, որ իր մանկությոնը շատ ծանր է անցել, տասը տարեկան էր, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը։

Tert.am Life–ը ներկայացնում է Գեղեցկուհու նոր տիտղոսակրին։

19-ամյա Միրնան սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ցանկանում է դառնալ իրավապաշտպան: Պրոֆեսիոնալ լողորդ է, եղել է Սիրիայի հավաքականի անդամ, սակայն կարիերան կիսատ է մնացել։

Հաղթանակի պահին Միրնան չկարողացավ զսպել հուզմունքը։ Ասում է՝ դժվար ճանապարհ է անցել այս օրվան հասնելու համար։ «Զգացողություններս շատ խառն են: 20 աղջիկ սպասում էին այս տիտղոսին։ Ես ինձ շատ բախտավոր եմ զգում ու շնորհակալ եմ  Գոհար Հարությունյանին, ժյուրիի անդամներին՝ ինձ այս հնարավորությունը տալու համար: Խոստանում եմ տիտղոսը կրել ամբողջ պատասխանատվությամբ ու Հայաստանը «Միսս Աշխարհ»-ին ներկայացնել ամենաարժանի ձևով»,– ասաց աղջիկը։

Միրնայի խոսքով՝ իր արտաքինում որևէ փոփոխություն չի արել։ «Որևէ միջամտություն չեմ արել։ Դա չէ, որ քեզ գեղեցիկ է դարձնում։ Ներքին գեղեցկությունից է բխում արտաքին գեղեցկությունը»,– ասաց նա ու հավելեց, որ սա իր առաջին փորձն էր մասնակցելու գեղեցկության մրցույթի։

Միրնան պրոֆեսիոնալ լողորդ է, սակայն կարիերան կիսատ է մնացել։ «Վեց տարի եղել եմ Սիրիայի հավաքականում, սակայն երբ տասը տարեկան էի, Սիրիայում սկսվեց պատերազմը։ Շատ դժվարությունների միջով անցանք, ինչն  ազդեց նաև իմ կարիերայի վրա: Ստիպված էի թողնել նպատակս ու գալ Հայաստան, որպեսզի ես ու ընտանիքս ավելի խաղաղ պայմաններում ապրենք։ Դժբախտաբար, այստեղ հնարավորություն չունեցա շարունակելու կարիերաս։ Սակայն շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունն ինձ տրվեց։ Ավելի լավ ստացվեց, ես Հայաստանը ներկայացնեմ, ոչ թե Սիրիան»,– ասաց նա։

Միրնան ուզում է իր օրինակով ցույց տալ մարդկանց, որ անկախ պատերազմի բերած դժբախտություններից՝ կարելի է ոտքի կանգնել։

«Երկու նպատակով եմ մասնակցել մրցույթին: Հայաստանն էլ, ցավոք, ապրեց պատերազմը, ես գիտեմ մարդկանց այդ ցավը, և ուզում եմ իմ օրինակով ցույց տալ, որ ինչպես ես դժվարությունների միջով անցնելուց հետո դարձա տիտղոսակիր, բոլորն էլ մի օր կկարողանան լույս գտնել։ Ես հավատում եմ, որ անձրևից հետո գալիս է արևային սիրուն եղանակ: Պիտի հավատանք, որ պատերազմը կավարտվի։ Համաշխարհային մրցույթում ուզում եմ ներկայացնել հայ կնոջ կերպարը, Հայաստանը՝ իր բոլոր դժվարություններով, որովհետև մեր երկիրն արժանի է մեծ երկրների  մեջ դառնալ հայտնի։ Ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունն իմ ուսերին»,– ասաց նա։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան