Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է հայ-թուր­քա­կան պա­տե­րազ­մը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920- սկսվել է հայ-թուրքական պատերազմը. Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։ – ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991- Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայն հանրաքվեի արդյունքների, ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005-Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։

2020-Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի դարպասների մոտ և խնդրել են պատգամավորներին սատարել Ամուլսարի շրջակա համայնքներում օրինականության վերականգնմանը և պաշտպանել համայնքների շահերը։

ԱՇԽԱՐՀ

480 մ.թ.ա. -ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդեսը։

63 մ.թ.ա. -ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 -Հռոմում աստվածների շարքն է դասվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլան։

1122 -կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի, Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1561 -Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 -իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ, գաղութներ ստեղծելով, հավատի բերել նրանց:

1666 -վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը՝ ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1784 -Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի, բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 -ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846–Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն, առաջնորդվելով Լեվելիեի ցուցումներով, հայտնաբերել է Նեպտուն մոլորակը:

1848 -ամերիկացի Ջոն Կուրտիսն իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 -ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար և «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1870 – վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889– հիմնադրվել է «Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1922 -Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի, ՌՍՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1932 -հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի, առաջացած պետությունը անվանվել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն։

1939– ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆթանազիա:

1943 –ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1973– վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997– պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 -հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002– սկսվել է «Բրիգադա» սերիալի ցուցադրությունը:

2002 -Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։

2008- հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 – վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել