Կապանում բախվել են Mercedes-ն ու Niva-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 23:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարութ Միրզոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 24-ամյա Սպարտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ Հ. Միրզոյանը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



