Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեք տա­րի նպա­տա­կա­ուղղ­ված քայ­քա­յել են մեր պե­տա­կա­նու­թյունն ու մեր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր երկրի համար Անկախության տոնը յուրահատուկ օր է։ Սակայն հայության համար անկախությունը մի առանձնահատուկ նշանակություն ունի։ Ճիշտ է՝ պատմության ընթացքում հայ ժողովրդին հաջողվել է կերտել իր պետականությունը, սակայն օտար նվաճողների հորդաների հարձակումների արդյունքում մենք պարբերաբար կորցրել ենք այն։ Եվ հայկական պետականությունը հնարավոր է եղել վերականգնել միայն մեծ զոհողությունների և պայքարի արդյունքում։

Նույնը վերաբերում է նաև մերօրյա Հայաստանի Հանրապետությանը, որի արմատները սերում են Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանից, երբ ցեղասպանության ենթարկվելուց հետո հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր պետականությունը վերականգնելու համար։ Միաժամանակ պատմությունը ցույց է տալիս, թե պետականության կորուստն ընդհանրապես ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայության համար, ուստի այլ տարբերակ, քան մեր այսօր ունեցած պետությունը ամեն գնով փայփայելն ու զարգացնելն է, չկա։ Եվ այս առումով իրոք խորհրդանշական էր, թե ինչ պայմաններում նշեցինք Հայաստանի անկախության 30-ամյակը։

Պետք է ընդունել, որ 30 տարին հսկայական ժամանակաշրջան է ներկայիս արագ զարգացող աշխարհում, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ, ի վերջո, մսխվեցին տարիների ջանքերի արդյունքում մեր պետության զարգացումն ու Արցախյան հաղթանակները։ Մյուս կողմից էլ՝ հարց է, թե Հայաստանն այսօր իրական անկախություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ անկախության գլխավոր հատկանիշներից են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն հակառակորդի զինված ուժերն արդեն ամիսներ շարունակ գտնվում են մեր տարածքում, և Հայաստանն անգամ ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները։

Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանի պետականության թուլացման արդյունքում է, որ հակառակորդն այնքան է լկտիացել, որ մի սադրանքից անընդմեջ անցնում է մյուսին։ Ալիևը սկսել է պարբերաբար հոխորտալ, թե իրենց է պատկանում Զանգեզուրը, Սյունիքն ու Երևանը, որտեղ շուտով վերադառնալու են։ Հենց այս տրամաբանության ներքո է, որ Գորիսից Կապան գնալն արդեն դարձել է լուրջ փորձություն։ Ստացվում է, որ իրապես անկախության հռչակումից 3 տասնամյակ անց մենք արդեն կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Սակայն մեր ներկայիս ծայրահեղ իրավիճակը պատահականության արդյունք չէ։

Ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման 3 տարվա ընթացքում նպատակաուղղված քայքայել են մեր պետականությունն ու մեր դիմադրողականությունը։ Արդյոք պատահականությու՞ն էր, որ իշխանափոխությունից հետո «քայլականները» հայտարարում էին, թե իրենց «հեղափոխությունն» ավելի մեծ հաղթանակ է, քան Արցախյան հերոսամարտը, իհարկե, ոչ։ Իշխանությունները բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծեցին պետականության հիմքերը էրոզիայի ենթարկելու համար։

Դրան զուգահեռ՝ նրանք թիրախավորեցին մեր ազգային հիմնասյուները՝ լեզուն, ընտանիքը, կրոնը և բանակը։ Անկախության հռչակումից ի վեր մեր ունեցած նվաճումներն արժեզրկվեցին ու հողին հավասարեցվեցին։ Այդ ամենի արդյունքում է, որ Արցախյան ազատամարտի հերոսները ներկայացվեցին որպես շարքային «թալանչիներ» ու հետապնդումների ենթարկվեցին։ Իրական փոփոխություններին ու զարգացմանը փոխարինեցին շոուներն ու լայվերը։ Եվ այդ ծխածածկույթի ներքո մարդկանց թվում էր, թե իրենք ապրում են երջանիկ և անվտանգ Հայաստանում։ Բայց կարճ ժամանակ անց իշխանությունների փչած փուչիկը պայթեց, իսկ ժողովուրդը ձեռնունայն և միայնակ մնաց առկա սպառնալիքներին ու ողբերգությանը դեմ հանդիման։ Բայց հարցն այն է, որ այսքանից հետո էլ Փաշինյանը ձևացնում է, թե ազգային աղետ տեղի չի ունեցել, ու փորձում է ապագայի շուրջ նոր երևակայական շղարշ հյուսել, թե իբր մուտք ենք գործում խաղաղության ժամանակաշրջան, տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիները կբացվեն, թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, ու Հայաստանը կբարգավաճի։ Հենց այս տրամաբանության ներքո էր կազմված Անկախության տոնի առիթով Փաշինյանի ելույթը։

Ընդ որում, նա փորձում էր հույս ներշնչել, թե պատմության մեջ այնպես չէ, որ պարտությունը միշտ պարտություն է դառնում, իսկ հաղթանակը՝ հաղթանակ։ Բայց նույնիսկ անհնար է պատկերացնել, թե գործող իշխանությունների պարագայում ինչպե՞ս կարող է կապիտուլ յացիան վերածվել հաղթանակի, երբ անգամ թշնամին է զարմացած իր ցնցող հաջողություններից ու իրեն թվում է, թե Հայաստանը անվերջ պետք է զիջումներ անի։ Մի՞թե մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, թե հպարտ է իր երկրի կրած պարտությամբ, երբևէ կարող է պետությանը դեպի հաղթանակներ առաջնորդել։ Ի դեպ, Անկախության օրվա հիպնոտիկ գունագեղ շոուի իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, թե հաղթանակ ասելով՝ ընդամենը նկատի ունի հուսահատությանը, ճակատագրին, մահվանը, անելանելիությանը հաղթելը: Ուրեմն, եթե հակառակորդին չես հաղթում, այլ փորձում ես համակերպվել պարտության հետ, ուրեմն նշանակում է, որ Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է։ Եվ այս համատեքստում է, որ Փաշինյանի իշխանությունը դարձել է պարտության խորհրդանիշ և հայությանը առաջնորդում է դեպի նոր պարտություն։ Եթե թույլ տանք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան