Օդանավն անհետացել է ռադարի տեսադաշտից. սկսվել են որոնողական աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 22-ին Ան -26 ինքնաթիռը ռադարի տեսադաշտից անհետացել է Խաբարովսկի օդանավակայանից 38 կմ հեռու: Ադ մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալով՝ օդանավում եղել է 6 մարդ: Այն իրականացրել է տեխնիկական թռիչք՝ վերգետնյա հաղորդակցությունը ստուգելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը մեկնելուց առաջ լավ վիճակում է եղել, անձնակազմը անսարքության մասին ոչինչ չի հայտնել:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսել է Ան-26-ի որոնողական աշխատանքները, որոնք դժվարանում են մթության ու անձրևի և ուժեղ քամու պատճառով:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



