Քննարկել են Ղարաբաղյան հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Աֆղանստանում տիրող իրադրությունն ու Ղարաբաղյան կարգավորումն է քննարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Բլինկենը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այնպես էլ Բրազիլիայի ԱԳ նախարար Կարլոս Ֆրանսի հետ։ Անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայի խնդրին։ Պետդեպի ներկայացուցիչը ասել է, որ Չավուշօղլուի հետ «տեւական զրույց է եղել Կովկասի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի»։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



