Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը։
(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ). տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։
Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



