Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը․ համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ թշնամական Թուրքիայի ղեկավարից տեղեկացանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միջնորդավորված կերպով նրանից հանդիպում է խնդրել։ Արհամարհելով դիվանագիտական նրբությունները՝ Էրդողանն այդ մասին հայտարարեց և ի ցույց դրեց Հայաստանի ղեկավարության նկատմամբ իր հրամայական ու անհարգալից կեցվածքը։ Հատկանշական է, որ թուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը։

Էրդողանի կողմից միայն այդ նախապայմանի հիշատակումը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հայաստանին պարտադրվող թուրքական այլ նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի դե յուրե ընդունումը և Արցախից հրաժարումը, Հայաստանի իշխանությունները բավարարել են։

Հայաստանի՝ միակողմանիորեն  տարածաշրջանային խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և անհեռանկար գաղափարներով տարված իշխանությունն, իր ղեկավարով հանդերձ, ակնհայտորեն չի հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում պանթյուրքական անթաքույց նկրտումներով առաջնորդվող ժամանակակից Թուրքիան և դրա նախագահը, որը տարված է օսմանյան սուլթանների երբեմնի վարքով։

Բայց Էրդողանն ու մեր  ժողովրդի թշնամիները շատ հստակ պետք է հասկանան՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին չի՛ կարելի նույնացնել հայկական պետության հետ։ Այո, հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն ժամանակներից մեկը, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը հրաժարվելու է իր անժամանցելի իրավունքներից և, տեղի տալով ադրբեջանաթուրքական սպառնալիքներին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։

Մեր ժողովրդի պատմության նախորդ դարը ազգային վերածննդի բացառիկ օրինակ ու դաս է։ Կարճ ժամանակում ցեղասպանված ժողովուրդն ի զորու եղավ իր մեջքը շտկել և անհավանական ջանքերով հարյուրամյակների ընդմիջումից հետո պետություն ստեղծել, արվեստ ու մշակույթ զարգացնել, Արցախ ազատագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը և կանխենք Հայաստանի թուրքացումը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը, և մենք համակերպվելու, նահանջելու իրավունք չունենք։

Հ.Գ. Հիշեցնեմ,որ Պատերազմի ընթացքում  ՆՓ -ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր  ադրբեջանաթուրքական ահաբեկչություն.

հետաքրքիր է ինչ փոխվեց , այլևս ահաբեկիչ չեն՞»:

Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետ