Մխիթարյանը կարող է չխաղալ Վերոնայի դեմ. նրա մոտ մկանային հոգնածություն է
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Նշվում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է:
«Ռոմայի» մարզչական շտաբը՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, Մխիթարյանի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա նրա վիճակը գնահատելուց հետո:
Նշենք՝ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ: «Ռոման» 9 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ խփած և բաց թողած գոլերի 9-2 հարաբերակցությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



