L’Equipe-ը բացահայտել է Լիոնել Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում
ՍՊՈՐՏՖրանսիական L’Equipe պարբերականը բացահայտել է, թե որքան աշխատավարձ է ստանում հարձակվող Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում:
Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսիի պայմանագրի համաձայն նրա աշխատավարձն առաջին տարում կկազմի 30 մլն եվր: Հաջորդ երկու տարիներին այն կավելանա 10 մլն եվրոյով՝ շնորհիվ հավատարմության համար նախատեսված բոնուսների, որոնք կգործեն, եթե Մեսսին մնա ՊՍԺ-ում ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ մրցաշրջաններում:
Հիշեցնենք՝ Մեսսին օգոստոսի 10-ին երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: Պայմանագրի մեջ նաև կետ կա այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



