Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունների հետ անհնար է ճանապարհ անցնել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտաքին մարտահրավերները քիչ չեն, դրան էլ ավելանում է Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը։ Երկրում սոցիալ տնտեսական վիճակը գնալով վատանում է։ Վերջին շրջանում կյանքն անասելի թանկացել է, քանի որ գնաճն անընդմեջ նորանոր ռեկորդներ է սահմանում։ Օրինակ՝ բանջարեղենի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։

Սրա հետ մեկտեղ ոչ միայն քաղաքացիների եկամուտները չեն ավելացել, այլև իրականում մի բան էլ նվազել են։ Մի խոսքով, գործող իշխանությունները երկիրը տանում են տոտալ աղքատացման ճանապարհով: Համատարած ու շարունակական թանկացմանը զուգահեռ երկրի տնտեսության զարգացման ու առաջընթացի գործընթացը խաթարվել է։ Տնտեսական առաջխաղացման տեսանկյունից որևէ նախաձեռնողականություն կամ տեղաշարժ չի նկատվում, և լճացումը դարձել է սովորական երևույթ։ Թեպետ, որոշ փորձագետներ կարծում են, որ այս իշխանության համար նույնիսկ լճացումը կարող էր դրական լինել, քանի որ անընդհատ բացասական միտումներ են արձանագրվում: Այս ամենին պետք է գումարել, որ շատ դեպքերում ստրատեգիական նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիները նորմալ չեն գործում։

Օրինակ՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելը, մեքենաների երթևեկությանը խոչընդոտելը, այդտեղով անցնող իրանցիների մեքենաներից մաքսատուրքեր վերցնելը լուրջ վնասներ է հասցնում Հայաստանի տնտեսությանը։ Այսպիսի իրադարձությունների արդյունքում խաթարվում են տնտեսության համար կարևոր մատակարարման շղթաներն ու մարդկանց տեղաշարժը։ Եվ դեռ անհասկանալի է, թե էլ ինչ պրովոկացիայի կարող է դիմել թշնամին։ Մյուս կողմից էլ՝ արդեն տեսանելի է, որ դեռ երկար ժամանակ այսպիսի անկայուն իրավիճակը պահպանվելու է։

Իշխանավորների հավաստիացումների համաձայն, Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի գարնանը։ Այսինքն, չպետք է հույս ունենալ, որ Սյունիքով անցնող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը այս տարվա ընթացքում կարող է անխափան գործել։ Տրամաբանական հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ իշխանությունները ժամանակին ձեռնամուխ չէին լինում այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։

Բայց դե, շատ ներողություն, մեծ հաշվով այս իշխանություններն այդ ի՞նչն են ժամանակին ձեռնարկել ու, ընդհանրապես, ընդունա՞կ են պետության կենսագործունեության ապահովման ուղղությամբ որևէ քայլ նախաձեռնելու։ Անգամ սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների անվտանգության հարցը չեն կարողանում լուծել։ Եվ պատահական չէ, որ արդեն այդ բնակավայրերը սկսել են դատարկվել։ Համենայնդեպս, այդ համայնքների բնակիչները չեն ցանկանում, որ իրենց երեխաները մեծանան վախի պայմաններում։

Դրա համար էլ հիմնականում մեծահասակներն են հակված մնալու։ Բնականաբար, մարդկանց մոտ դժգոհություն է առաջանում, թե մի՞թե իրենց իսկ ընտրած իշխանություններն ընդունակ չեն պաշտպանել սեփական քաղաքացիների շահերը։ Արդյունքում սկսել ենք ականատես լինել բողոքի ակցիաների նորանոր դրսևորումների։ Մասնավորաբար, օրերս Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգության խնդիրը։

Սրան զուգահեռ արդեն ամիսներ շարունակ իշխանություններին չի հաջողվում հանգուցալուծում տալ խաղողի մթերման խնդրին։ Ուստի խաղողագործների բողոքի ակցիաներն ու նրանց կողմից պարբերաբար ճանապարհներ փակելը դարձել է սովորական երևույթ։ Այս ամենը հասկանալի է, մարդիկ առարկայական կերպով զգում են իրենց ընտրության ծանր հետևանքները: Սակայն պակաս ուշագրավ չէ, որ հազարավոր զոհերի ու մեր հայրենիքի կորստի պատճառ դարձած պատերազմից հետո հանրության ցասումը չհասավ այն մակարդակին, ինչպես, ասենք, սոցիալական խնդիրների առաջացման պարագայում։ Իսկ երկրի սոցիալ-տնտեսական դրության անկայունության ու վատթարացման տեսանկյունից ծանրագույնը դեռևս առջևում է։ 2022 թվականի հունվար ամսից խմելու ջուրը կարող է թանկանալ մոտ 44 դրամով:

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բացառված չէ, որ գազի սակագինն էլ բարձրանա։ Պատահական չէ, որ օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե «Գազպրոմ» ընկերությունների խմբից պնդում կա, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափն իրենց չի բավարարում։ Իսկ գազի սակագնի հնարավոր բարձրացումն իր հետ կարող է բերել թանկացումների նոր շղթայի։

Այնպես որ, երկրում սոցիալական բունտի և դժգոհությունների պոռթկման հավանականությունը շատ մեծ է։ Բայց հարցն այն է, որ այս երեք տարվա ընթացքում մամուլը, բազմաթիվ փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին և ահազանգում իշխանությունների վարած քաղաքականության աղետաբեր լինելու մասին, բայց, ինչպես երևաց հունիսի 20-ին, ապարդյուն: Մինչ Հայաստանն անդունդն էր գլորվում, բազմաթիվ քաղաքացիներ շարունակում էին տարվել նախկինների մասին իշխանությունների հորինած ասեկոսեներով ու ֆոբիաներով։ Մի՞թե պետք է անպայման դանակը ոսկորին հասնի, որպեսզի մարդիկ ի վերջո հասկանան, որ ներկա իշխանությունների հետ անհնար է ճանապարհ անցնել։ Իսկ գոցե այդ ժամանակ արդեն շատ ո՞ւշ լինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն Մանվելյան