Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գաղտնի բանակցությունները չեն բացառվում. բազմիցս է ապացուցել, որ ժողովրդի թիկունքում կարող է համաձայնության գալ թշնամիների հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները մի կողմից շարունակում են հայտարարել, որ թշնամին ոչ թե Որոտանի, այլ Խորհրդային Ադրբեջանի տարածքում է հենակետ դրել, և իրենք այդտեղ որևէ անելիք չունեն, մյուս կողմից՝ շարունակում են նաև խոսել խաղաղության հնարավորությունների մասին, չանդրադառնալ թշնամու օրեցօր մեծացող ախորժակին, իսկ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող ՄԻՊ զեկույցը հնարած են համարում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս հայտարարությունները դիտարկում է նախ քարոզչության համատեքստում:

Անդրադառնալով սահմանների վերաբերյալ հայտարարություններին՝ նա «Փաստի» հետ զրույցում նշեց. «Այս գիծը սեփական դավաճանությունը և սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով է տարվում: Հակառակ դեպքում ինչպես պետք է Նիկոլ Անհողն ու իր թիմը բացատրեն, որ նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայով իրենք զիջել են տարածքներ, որոնք մեզ համար ռազմավարական նշանակություն են ունեցել: Բոլորն էլ հիմա շատ լավ գիտեն, որ միջպետական սահմանները ներքին օրենքներով չեն կարգավորվում, դրա համար պետք են հատուկ հանձնաժողովներ, որոնք պետք է համապատասխան աշխատանք տանեին, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատում տեղի ունենար: Մինչդեռ կապիտուլ յացիոն ակտով Ադրբեջանին բավականին տարածքներ են զիջում: Խոսքն այս դեպքում հատկապես Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածների մասին է, որոնք անցնում էին Ադրբեջանին: Սեփական թայֆաբազությունը, սեփական թիմի ու սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով տարվում է քարոզչություն, որը վնասում է ՀՀ-ին: Դրա վառ օրինակներից մեկն էլ գերիների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը հնարած համարելն է: Վաղը-մյուս օրը պաշտոնական Բաքուն ԱԺ նախագահ հանդիսացող անձի այդ հայտարարությունը կօգտագործի բոլոր միջազգային հարթակներում և համապատասխան ինստիտուտներում՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ՄԻՊ-ը կեղծիքներ է տարածում»:

Քաղաքագետի խոսքով, ՀՀ-ին վնաս հասցնելու խնդիրը կարող ենք դիտարկել նաև սահմանազատման գործընթացի առումով:«Նիկոլ Փաշինյանը նույն սահմանազատման առումով սեփական բացթողումները, կապիտուլ յացիոն ակտում ստորագրած նվաստացուցիչ կետերը բացատրելու նպատակով հայտարարում է, թե այդ սահմանները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են: Նման բան իրականում չկա, սահմանները միջազգայնորեն կարող են ճանաչվել այն դեպքում, երբ երկու պետությունների միջև համապատասխան փաստաթղթերով սահմանազատում է տեղի ունենում: Մինչդեռ մեր իշխանությունները կանխավ են ցույց տալիս, որ լեգիտիմացնում ու օրինականացնում են այն, ինչ տվել են: Առհասարակ, ՀՀ իշխանությունների այսպիսի զարմանալի կեցվածքը մեզ համար կարող է մեծ խնդիրներ ստեղծել նաև միջազգային տարբեր հարթակներում, այս կեցվածքը մեծ հարված է հասցնում նաև մեր դիվանագիտությանը: Նկատենք նաև, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը դարձել էին ադրբեջանական լրատվամիջոցների ամենացիտվող կերպարները: Ադրբեջանական հասարակությունը հրճվում էր ու հենց իրենց միջոցով հերքում մյուս հայերին, որոնք ադրբեջանցիներին մեղադրում էին մեր գերիների նկատմամբ վայրագ վերաբերմունքի համար: Զուգահեռ՝ մանրամասն ներկայացնում էին, թե ինչպես պետք է տեղի ունենա սահմանազատումը, ինչի հետևանքներն արդեն տեսնում ենք»:

Գ. Համբարյանի դիտարկմամբ, իշխանության ներկայացուցիչների և որևէ հայտարարություն սայթաքում չէ. «Տեղեկատվությունն այդ ոճով հանրությանը ներկայացնելը 2 նպատակ ունի. նախ՝ կանխավ տեղեկացնել, թե իրենք իրականում ինչ են մտածում, երկրորդ՝ «զոնդաժ» անել:Նույնը վերաբերում է ինչպես վերոնշյալ հայտարարություններին, այնպես էլ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք «գունագեղ տոնակատարությանը»: Ես այդքան էլ չեմ հավատում դրա շուրջ հնչած արդարացումներին, որովհետև եթե հանրության մեջ դժգոհության ալիք չբարձրանար, Նիկոլը մի գունագեղ տոնակատարություն անպայման կկազմակերպեր: Այս անգամ կրկին ականատես եղանք այն երևույթին, թե ինչպես է փորձում լղոզելով չեզոքացնել հերթական սկանդալային հայտարարությունը»:

Թեպետ Հայաստանի իշխանությունները նշում են, որ Բաքվի հետ որևէ բանակցություն այս պահին չկա, այնուամենայնիվ, տեղեկատվական տիրույթում կան արտահոսքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր համաձայնագրի վերաբերյալ:

Անդրադառնալով նշվածի շուրջ հնարավոր գործընթացներին՝ Գ. Համբարյանը հարցը դիտարկեց մինչ այս տեղի ունեցած զարգացումների տրամաբանության մեջ: «Հաշվի առնելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցող իրադարձությունները՝ չեմ բացառում, որ Նիկոլ Անհողը սեպարատ, գաղտնի բանակցությունների մեջ է պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ. ինքը բազմիցս է ապացուցել, որ ժողովրդի թիկունքում կարող է համաձայնության գալ թշնամիների հետ և պատրաստ է ամեն ինչ անել սեփական իշխանությունը պահելու համար: Բայց եթե նրան հաջողվում է տարբեր մանիպուլ յացիաների ու կեղծիքների միջոցով Հայաստանում պահպանել իշխանությունը և օգտագործել իր «պողպատե մանդատը», ապա դրսում նա որպես երկրի՝ պարտություն կրած ղեկավար է ընդունվում: Հետևաբար, նա չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած Ադրբեջանի բռնապետի հետ:

Այդ իսկ պատճառով Նիկոլ-Ալիև բանակցությունները միշտ հօգուտ Ալիևի են լինում: Ու հիմա տեսնում ենք արտահոսքերը՝ կապված Մոսկվայում տեղի ունեցող բանակցությունների, մասնավորապես՝ նոր փաստաթղթի ստորագրման հետ: Սրան գումարենք նաև իր այն հայտարարությունը, թե պատրաստ է Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների արձագանքել: Ու սա այն դեպքում, երբ նույն Անկարան բացահայտ ցույց է տալիս, որ շանտաժի մեթոդներով է խոսում ՀՀ-ի հետ ու հարաբերությունները կարգավորելու երեք նախապայման է տեսնում: Մեծ հաշվով՝ այս ամենը արվում է, որպեսզի Ն. Փաշինյանը հասարակությանը տեղյակ պահի նախապատրաստվող գործընթացների մասին: Այս համատեքստում հարկ է հիշել նոյեմբերի 9-ից հետո գաղտնի բանավոր համաձայնությունները, հետագայում նաև ստորագրված մեկ այլ փաստաթուղթը, ինչի արդյունքում ստեղծված սկանդալից հետո հրաժարական տվեց ԱԳ նախարարը: Հիշենք նաև 2021 թ. հունվարի 11-ի փաստաթուղթը, երբ ընդամենը մեկ օր առաջ հայտարարեց, թե ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել: Հիմա էլ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցությունների մեջ է պաշտոնական Բաքվի հետ ու սեփական իշխանությունը ՀՀ-ում պահպանելու համար պատրաստ է նորանոր զիջումների գնալ»,ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի խոսքով, մեր երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում, քանի որ թշնամիները նպատակ ունեն վերացնել ՀՀ-ն, ինչը չեն թաքցնում: «Այստեղ որևէ լոկալ խնդրի մասին չէ խոսքը: Ադրբեջանա-թուրքական տանդեմը քայլ առ քայլ իրականացնում է ծրագիր, և ՀՀ իշխանությունների արձագանքն այդ ամենին շատ անտրամաբանական է, շատ թույլ, ինչը պայմանավորված է նաև նրանց կապիտուլ յանտ լինելու հանգամանքով: Խորհրդային հայտնի մուլտֆիլմում ասված «ребята, давайте жить дружно» ասվածի տրամաբանության մեջ մեր միակողմանի առաջարկները թուրքադրբեջանական տանդեմին պաշտոնական Բաքվում ու Անկարայում որպես թուլություն ու խեղճություն են ընկալվում: Երբ նույն Նիկոլ Անհողը մեր պատմական հայրենիքի տարածքները, նույն Որոտանն անվանում է Էյվազլի, դրանով պաշտոնական Երևանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի տարածք մուտք չի գործել: Իսկ Բաքվի արձագանքը լինում է այն, որ պատմական տեղանունները թուրքական անունների ձևաչափով հայտնվում են Բաքվի հանրային տրանսպորտում: Արձագանքը լինում է այն, որ Ադրբեջանի բռնապետը կրկին հայտարարում է, թե Սյունիքն Արևմտյան Զանգեզուրն է, թե Վարդենիսն իրենց հայրենիքն է, Երևանը՝ իրենց քաղաքը, ուր, իր խոսքով, վերադառնալու են: Այսինքն, մեր մեկնած ձեռքն օդում է մնում: Ավելին, Բաքվում ու Թուրքիայում ավելի են առիթավորվում ու ավելի ագրեսիվ են իրենց պահում, քանի որ մեր կոմից խաղաղասիրական կեցվածքը որպես թուլություն են դիտարկում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել