Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ Փաշինյանը
ՖՈՏՈSputnik Արմենիայի տրամադրության տակ է հայտնվել սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը, նախատեսված միջոցառումների ծրագիրը:
«Հանրապետության օրհներգի կատարումից հետո կհնչի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Այնուհետեւ տեղի կունենա դասական եւ էստրադային երաժշտության համերգ: Կներկայացվեն հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն, Կոմիտասի «Կռունկ»-ը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք»-ը, հատված Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» և այլն»,- նշում է կայքը:
Հիշեցնենք, որ այս պահին զոհված զինծառայողների ծնողները և հարազատները կառավարության մոտ բողոքի ակցիա են անում` պահանջելով չեղարկել անկախության 30-ամյակին նախատեսված «գունագեղ» տոնակատարությունները։

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



