Երկրաշարժ Շիրակի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք. Ուժգնությունը՝ 3-4 բալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍույն թվականի սեպտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.87⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ ուժգնությամբ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



