Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարություն Մովսիսյանը, Գարիկ Չեփչյանը, Վրույր Հարությունյանը, Բեն Ավետիսյանը, Շուշաննա Թովմասյանն ու Գնել Սարգսյանը նոր՝ «Երանի» հեռուստասերիալում

ՖՈՏՈ

Aysor.am-ը գրում է.

Դեկտեմբերի վերջից «Կենտրոն» հեռուստաընկերությունը հեռուստադիտողին կներկայանա նոր սերիալով, որը նկարահանում է «Բախտաբեր» հեռուստասերիալի ստեղծագործական կազմը՝ սցենարիստ՝ Անահիտ Մխիթարյան, ռեժիսոր՝ Վահե Սայան, պրոդյուսեր՝ Էդգար ավագյան: Սերիալը մելոդրամայի ժանրում է:

«Սերիալի հիմնական կորիզը Բախտաբերի դերասաններն են՝ Հարություն Մովսիսյան, Էթերի Ոսկանյան, Գոհար Իգիթյան, Սոֆի Դևոյան… Սակայն նոր մարդիկ ևս ընդգրկված կլինեն՝ Շուշաննա Թովմասյան, Բեն Ավետիսյան (գլխավոր հերոսներ), Գնել Սարգսյան, Լուսին Վարդանյան: Ամբողջական նույն կազմը չենք ընդգրկել, որպեսզի ֆիլմն ամբողջովին չնմանվեր նախորդին: Պետք է անընդհատ թարմություն հաղորդել ոչ միայն սցենարային, այլև դերասանների առումով, որպեսզի հեռուստադիտողին հետաքրքիր լինի»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վահե Սայանը: 

Մեր այն դիտարկմանը, որ հեռուստադիտողի համար նախորդ սերիալի սիրելի հերոսներն էին հատկապես Սոս Ջանիբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը, քիչ հետաքրքրված չեն Շուշան Երիցյանով և Արշավիր Փանոսյանով՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սոսն այժմ զբաղված է «Դոմինո» նախագծում, ու, բնականաբար, չէր կարող մեկտեղ նկարահանվել: Սարգիս Գրիգորյանն այս պահին մեծ զբաղվածություն ունի ու ժամանակի պատճառով չի ընդգրկվել սերիալում: Սակայն մի լավ օր անպայման թարմություն կհաղորդի այս ֆիլմին: 90 տոկոսով համոզված եմ, որ նրան ընթացքում կտեսնեք այս սերիալի շրջանակներում: Ինչ վերաբերում է Արշավիրին, ապա ես ի սկզբանե նրան ընդգրկել էի սերիալում, նախնական պայմանավորվածություն ունեինք ու ամեն ինչ լավ էր գնում: Երբ արդեն սկսում էինք նկարահանումները, առողջական որոշ խնդիրների պատճառով հրաժարվեց նախագծից: Առողջություն ենք ցանկանում իրեն: Իսկ Շուշան Երիցյանը նոր սերիալում ներգրավված չէ, եթե հետագայում անհրաժեշտ լինի՝ կհրավիրենք»:



Վերնագիրն ի սկզբանե այլ էր, սակայն հետագայում փոփոխություն կրեց. «Նախնական շրջանում որոշեցինք, որ սերիալն «Անի» կկոչվի, սակայն հետագայում մտափոխվեցինք և վերնագրեցինք «Երանի»: Կարծում եմ, այդպես ավելի գեղեցիկ է հնչում»:

Թեև ռեժիսորները նախապես հրաժարվում են սյուժետային բացահայտումներ անել, սակայն Վ. Սայանն այս անգամ անկեղծացավ ու որոշ մանրամասներ պատմեց. «Կյանքում կան շատ բաներ, որոնցից, քեզ թվում է՝ ապահովագրված ես: Բայց իրականում ոչ-ոք ոչնչից ապահովագրված չի և չգիտի, թե հաջորդ վայրկյանին իրեն ինչ է սպասվում: Այդպես է լինում հենց մեր հերոսների հետ, իրենց խաղաղ կյանքում կտրուկ փոփոխություններ են լինում…Մեր հերոսուհին ապրում է պապիկի հետ ու մի օր պատահական իրենց տունը հրդեհվում է: Դժվարությունների պատճառով ուսանողուհի թոռնուհին աշխատանք է փնտրում ու ճակատագրի հեգնանքով հայտնվում մի վայրում, որի տնօրենն իր հայրն է: Սակայն աղջիկն ի սկզբանե իմանում է, թե հայրը մահացել է, քանի որ մոր մահից հետո պապիկն այդպես էր ասել: Այստեղից էլ բոլոր խաղաքարտերը բացվում են, ինտրիգներ են սկսվում…Մեր սերիալի հերոսուհու միջոցով փորձում ենք ասել, որ երբեք պետք չի ընկճվել, կյանքը գեղեցիկ է նույնիսկ իր դժվարություններով: Պետք է պայքարել, չհանձնվել»:



Պապիկի դերում Վրույր Հարությունյանն է, հայրիկին մարմնավորում է Գարիկ Չեփչյանը: Ինչպես յուրաքանչյուր նախագիծ՝ «Երանին» ևս կունենա սաունդթրեյք: «Մենք ֆիլմը դեռևս առանց սաունդթրեյքի կսկսենք, սակայն հետագայում կունենք հետաքրքիր ու գեղեցիկ երաժշտական ձևավորում»,-վստահեցրեց ռեժիսորը: 

Արդյոք նոր սերիալը ևս Բախտաբերի» հետքերով կգնա ու շարունակությունը գեղարվեստական ֆիլմով կներկայացնի հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս սերիալը իր սյուժեի պես անկանխատեսելի է. ոչ-ոք չգիտի, թե հաջորդ պահին ինչ կլինի: Այն դեռ երկար ժամանակ է լինելու էկրաններին, իսկ լուծումը գուցեև առավել հետաքրքիր լինի, քան նախորդը»:

Նելլի Մարգարյան

Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում