ԱՄՆ-ն Ռուսաստանն անվանել է առաջիկա 10 տարվա ամենամեծ ռազմական սպառնալիքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կմնա ՆԱՏՕ-ի համար ամենամեծ ռազմական սպառնալիքը առաջիկա տասը տարիների ընթացքում, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածու Ջուլիանա Սմիթը: Ելույթ ունենալով Կոնգրեսի լսումների ժամանակ՝ դիվանագետը հայտարարեԼ Է «ագրեսիայի» մասին, որը, նրա խոսքով, նախաձեռնել է Մոսկվան:
«Ռուսաստանը մնում է եվրաատլանտյան տարածաշրջանի ամենամեծ աշխարհաքաղաքական սպառնալիքը, և, անշուշտ, տեսանելի ապագայում կմնա ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմական սպառնալիքը հաջորդ տասնամյակում»,-ասել է նա:
Սմիթը խոստացել էաշխատել ԱՄՆ դաշնակիցների հետ՝ չեզոքացնելու Արևմտյան երկրների համար «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման անցանկալի հետևանքները, ինչը, նրա խոսքերով, «վատ գործարք» էր և «աշխարհաքաղաքական նախագիծ» է:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



