Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 251 323 է, մահվան դեպքերինը՝ 6258
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 251 323-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5075 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1183 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6258-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 506 է, ընդհանուր առողջացածներինը՝ 234 416, փաստացի բուժվողներինը՝ 10 649։ Մեկ օրում արվել է 6049 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 633 587 թեստ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



