Տղամարդը հրաշքով ողջ է մնացել՝ ցած նետվելով այրվող շենքի 7-րդ հարկից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանգստյան օրերին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Տեղի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով շենքի մի քանի հարկը փլվել է, 9 հարկ հրդեհվել է։ 78-ամյա Վասիլին, ում բնակարանը նույնպես հրդեհվել է, տեսնելով, որ փախչելու տեղ չունի, ցած է նետվել 7-րդ հարկի պատուհանից եւ հրաշքով ողջ է մնացել։
Տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են արձանագրվել։ Տղամարդը, սակայն, ողջ է մնացել եւ անգամ արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Նշենք նաեւ, որ հրդեհի հետեւանքով արդեն 5 զոհ կա, կան բազմաթիվ վիրավորներ։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



