Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Նույն օրը նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպում։
Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



