Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է պետք Սկրեբլ խաղալու համար՝ գիտելի՞ք, պատահականությո՞ւն, թե՞ հաշվարկի ունակություն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սկրեբլը (Scrabble) հայտնի սեղանի խաղ է, որը զարգացնում է տրամաբանությունը, բարձրացնում գրագիտությունը, ընդլայնում բառապաշարն ու ուշադրությունը: Խաղի պատմությունը սկիզբ է առել 1930-ականների վերջին, երբ ամերիկացի ճարտարապետ Ալֆրեդ Բաթսը փորձել է ստեղծել գրաշրջության (անագրամա) և խաչբառերի օրինակով մի խաղ, որը կներառեր թե՛ պատահականության գործոնը, թե՛ գիտելիքը, թե՛ նուրբ հաշվարկը: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է
 
1931 թվականին, այն քիչ է նման եղել ժամանակակից Scrabble- ին և կոչվել է Lexiko: Այն խաղադաշտ չի ունեցել և բաղկացած է եղել տառերով ստվարաթղթե քարտերի հավաքածուից: Խաղացողները պատահականորեն քարտեր են վերցրել և դրանցով բառեր կազմել: Նման խաղը մեծ ոգևորություն չի առաջացրել, և ոչ ոք չի փորձել զանգվածաբար այն տպագրել: Սակայն Բաթսը չի հուսահատվել և այդ ժամանակի մտավոր խաղերի մեծ մասը վերլուծելուց հետո 1938 թվականին ստեղծել է խաղի նոր, փոփոխված տարբերակ, որն արդեն ունեցել է 225 վանդակներով խաղադաշտ: Կանոնները նույնպես մի փոքր փոխվել են: Արդեն անհրաժեշտ էր բառեր կազմել պատահականորեն ընկած նշաններից: Խաղը հայտնի է դարձել Criss-Cross Word անունով, որից հետո այն գործնականում չի փոխվել:
 
1948 թվականին Ալֆրեդը խաղի իրավունքները վաճառել է փաստաբան Ջեյմս Բրունոտին: Բրունոտը փոքր-ինչ փոխել է խաղադաշտը, «բոնուսային» բջիջները և աշխարհին ներկայացրել պարզեցված կանոններով նոր Scrabble անվամբ խաղը: Սկզբում խաղը պահանջված չի եղել: Խաղի թողարկման 4 տարվա ընթացքում Ջեյմսը զգալի գումարներ է կորցրել, բայց չի հանձնվել: Նա հավատացել է, որ իր ժամանակը կգա, և չի սխալվել: Scrabble- ը տարեցտարի ժողովրդականություն է ձեռք բերել, և արդեն 1953 թվականին Բրունոտը չէր կարողանում բավարարել խաղի վաճառքի պահանջարկը: Արդյունքում նա հեղինակային իրավունքը վաճառում է Selchow and Righter ընկերությանը, որն, ի դեպ, ժամանակին հրաժարվել էր այն գնել Բաթսից՝ չհավատալով խաղի զարգացման հաջող ապագային:
 
Դրանից հետո Scrabble խաղի տպագրման իրավունքները բազմիցս փոխանցվել են մի հրատարակչական ընկերությունից մյուսին, բայց խաղն ինքնին անփոփոխ է մնացել, և նրա ժողովրդականությունը չի մարել երկար տասնամյակներ: Մինչ օրս ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 միլիոն օրինակ Scrabble խաղ: Այդ խաղի երկրպագուների բազմաթիվ ակումբներ կան, անցկացվում են մրցումներ և մրցաշարեր: Scrabble-ն իրավամբ կարելի է դասական անվանել իր ժանրի մեջ: Դրա համար լույս են տեսնում բառարաններ, ստեղծվում են տարբեր փոփոխություններ, Scrabble-ը թարգմանվել է մոտ 30 լեզվով:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ