Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է մահացության ցուցանիշների նման մեծ տարբերություն ստացվում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մենք ունեցել ենք 3770 զոհ և 243 անհետ կորած:
 
The Economist բրիտանական հրատարակությունը հետևում է «աճած» մահացությանը ամբողջ աշխարհում: Նախորդ տարիների ամիսների միջին մակարդակը համեմատելով տվյալ տարվա ամիսների պաշտոնական տվյալների հետ՝ գնահատվում է, թե ինչքանո՞վ է կորոնավիրուսից մահացության մակարդակը ճիշտ ներկայացվում աշխարհի երկրների իշխանությունների կողմից: Economist- ը նշում է, որ իր տեղեկատվությունը վերցնում է Human Mortality Database-ի և World Mortality Dataset-ի տվյալների համաշխարհային բազաներից: Այդ կայքում մեզ հետաքրքրել է ավելի շուտ ոչ թե կորոնավիրուսից առաջացած մահերի թվի համեմատականը, այլ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո ընկած մի քանի ամսում արձանագրված մահերի թիվը, որպեսզի հնարավոր դառնա մոտավորապես (իսկ ավելի ստույգ՝ ճշգրտորեն) որոշել պատերազմում Հայաստանի և Ադրբեջանի զոհերի թիվը:
No description available.
 
Աղյուսակով (նկար) ներկայացնում ենք The Economist բրիտանական հրատարակության՝ ամբողջ աշխարհի մահացության աղյուսակի՝ Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող թվային տվյալները՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 1-ից (Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 10ին) մինչև 2021 թվականի հունվարի 31-ը: Աղյուսակին մեր կողմից ավելացվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից պաշտոնապես տրված կորոնավիրուսից մահացության դեպքերը, որոնք գումարվել են The Economist-ի կողմից կանխատեսվող մահերի թվին: Նպատակն է բացառել կորոնավիրուսային վարակից առաջացած մահերի ցուցանիշի կողմից խեղաթյուրումը այլ պատճառներից, կոնկրետ այս դեպքում պատերազմի հետևանքով արձանագրված մահերի թվից:
 
Ներկայացված աղյուսակից պարզորոշ երևում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում արձանագրվել է «հավել յալ» 15232 մահվան դեպք, իսկ Հայաստանում՝ նման 6303 դեպք (կորոնավիրուսից մահվան դեպքերը հանած): Այսինքն, ըստ The Economist-ի վիճակագրական տվյալների (որոնց հավաստիությունը կասկածից դուրս է, քանի որ նրանք այլ ուղղությամբ են աշխատում և ամբողջ աշխարհում), ստացվում է, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի կորուստները կազմել են մոտավորապես 6300 մարդ, իսկ Ադրբեջանինը՝ 15200: Այստեղ, իհարկե, կարելի է որոշակի վերապահումներ անել նշված մահերը բուն պատերազմում զոհվածներին վերագրելու հարցում: Բանն այն է, որ, ըստ հենց նույն The Economist հրատարակության ներկայացրած տվյալների, ըստ ամիսների կանխատեսված և իրականում արձանագրված մահերի թիվը մինչև 10 տոկոսով կարող է տատանումներ տալ ամսվա կտրվածքով, բայց ոչ ավելին, իհարկե, երբեմն կարող են լինել ավելի մեծ տատանումներ, բայց հինգ ամսվա կտրվածքով արդյունքները չեն կարող մոտ 5 տոկոսից ավելի տարբերություն տալ:
 
Կանխատեսվող մահացության ցուցանիշը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև այն, որ, օրինակ՝ տվյալ երկրում տվյալ ամսում մահերի թիվը եթե քիչ է եղել կանխատեսվածից, ապա հաջորդ ամիս այն ավելին կլինի և այդպես շարունակ: Իհարկե, հաշվարկի ավելի մեծ ժամանակահատվածի դեպքում այդ սխալի տոկոսային հարաբերությունը նվազում է, և հետագայում՝ տարվա վերջում կարելի կլինի գնահատել այդ ամենը 2019, 2020 և 2021 թվականների մահացության ցուցանիշներով: Արդյունքում, ամենայն հավանականությամբ, կստացվեն հենց նույն թվերը՝ 6300 և 15200 «հավել յալ» մահացություններ 2020 թվականի 5 ամիսների ընթացքում: Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, այս հաշվարկում ներառված չեն արցախցիների (չնայած հնարավոր է, որ Հայաստանը իր հաշվետվություններում նրանց ևս ներկայացնում է որպես Հայաստանի քաղաքացի, այստեղ որևէ բան պնդել հնարավոր չէ), արտասահմանցի հայ կամավորների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կռված թուրքերի, գրոհայինների ու ահաբեկիչների կորուստները, բայց Ադրբեջանի քաղաքացիների զոհերի թիվը հաստատապես ճիշտ է՝ մոտ 15 հազար:
 
Ցանկացած դեպքում փաստ է դառնում ռազմական տեսաբանների՝ որպես աքսիոմա ընդունված կանխատեսումը. պատերազմում հարձակվող կողմը միշտ էլ ունենում է երեք անգամ ավելի կորուստներ: Փաստ է դառնում նաև այն, որ հայ զինվորը, հայ սպան իրականում շատ լավ էլ կռվել է (նորմալ էլ զենք է ունեցել): Փաստ է դառնում նաև այն, որ ինչքան ծանր էր Հայաստանի համար շարունակել պատերազմը, եռակի անգամ դա ծանր է եղել Ադրբեջանի համար: Իսկ հիմա հռետորական հարց. 140 հազար բնակչությամբ Արցախի դեմ պատերազմում 15000 զոհ տված Ադրբեջանը արդյո՞ք կհամարձակվի նոր պատերազմ սկսել 3 միլիոնանոց Հայաստանի դեմ:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան