Օդանավի անսարքության պատճառով Դուշանբե չի մեկնել նաև Պաշտպանության նախարարը. «Փաստինֆո»
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։
«Փաստինֆո»-ին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ չվերթի հետ կապված խնդիրների պատճառով նախարարը չի մեկնել Տաջիկստան, վաղը կմասնակցի նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդանավի անսարքության պատճառով նույն նիստին չէր կարողացել մասնակցել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Առավոտյան ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որտեղ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները ներկա չէին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



