Ռուսաստանում կասեցվել է ահաբեկչական իսլամիստական կազմակերպության գործունեությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԴԾ Կրասնոյարսկի գծով վարչությունը բացահայտել են «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներին և ձերբակալել են նրանց կողմնակիցներից երկուսին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, Կրասնոյարսկի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է իսլամիստների գործունեությունը:
Պարզվել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացի ժամանել են Կրասնոյարսկ՝ երկրամասի տարածքում ահաբեկչական գաղափարախոսությունը տարածելու և տեղի բնակիչներին հավաքագրելու համար: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» և «Ահաբեկչական գործունեություն իրականացնելու հարային կոչերի» մասին հոդվածներով:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



