Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցում այրվում է անասնակեր և անասնագոմ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իլիկավանքի փողոցի տներից մեկին կից այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 04:50-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



