ՀԱՊԿ ԱԳ նախարարները համաձայնություն են տվել ահաբեկչությանը հակազդելու հայտարարության նախագծին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացել է կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարո ւթյան մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն են տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն են տվել Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիային առնչվող հարցեր։



