Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ախորժակը ուտելիս է բացվում. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

politexpert.net-ը «Կրքեր Լեռնային Ղարաբաղի հարցով. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորում է նոր հրամանատար. գեներալլեյտենանտ Ռուստամ Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը հայտնի է Աբխազիայում և Հարավային Օսիայում զինված ուժերը ղեկավարելով: Ադրբեջանում նման փոփոխությունները դժգոհություն են առաջացրել: Ինչո՞ւ: politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը հետաքննություն է անցկացրել: Միխայիլ Կոսոբոկովը ծառայել է գրեթե հետխորհրդային այն բոլոր տարածքներում, որտեղ առկա են եղել տարածքային պատկանելության խնդիրներ:

2015 թվականից մինչև 2017 թվականը նա եղել է Աբխազիայում գտնվող ռուսական 7-րդ ռազմակայանի հրամանատարը, այնուհետև Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում գտնվող Ռուսաստանի 58 -րդ ընդհանուր բանակային համատեղ միավորման հրամանատարի տեղակալը: Կոսոբոկովն իր նոր առաքելությունն սկսել է Երևան կատարած այցով: Ադրբեջանական ԶԼՄ -ները խորապես վրդովվել են նրանից, որ նման լուրեր առաջինը ստացել են Երևանից և որ, իբր, պաշտոնական Բաքուն այդ մասին տեղեկացված չի եղել:

«Ես համարձակվում եմ ենթադրել, որ անջատողական Աբխազիայի ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեր կողմից հաստատված չի եղել», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Սակայն ադրբեջանցիները այստեղ մի փոքր խորամանկում են. Բաքվում չէին կարող չիմանալ հրամանատարի փոփոխության մասին: Բայց, ընդհանուր առմամբ, ԶԼՄ -ների և սոցիալական ցանցերի արձագանքը խաղաղապահների հրամանատարի և անձամբ Կոսոբոկով գործչի նշանակման նկատմամբ տեղավորվում է այն ընդհանուր գծի մեջ, որն Ադրբեջանը տանում է ռուս խաղաղապահների նկատմամբ: Դրա մեկ այլ հաստատում էին ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որոնք տեղի են ունեցել ռուսական զորախմբի տեղակայման անմիջական հարևանությամբ: Դրանք 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ո՞րն է նման արձագանքի պատճառը: Ի վերջո, ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է դարձել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ և այդ հայտարարության կետերից մեկն է: Հենց միայն այն պատճառով, որ տարածաշրջանում այսուհետ անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները, հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին փոխանցել երեք շրջան՝ Աղդամը, Լաչինը և Քելբաջարը, որոնք փաստաթղթի ստորագրման պահին գտնվում էին հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Այդ տարածքներում պաշտպանությունը ճեղքելու ադրբեջանական բանակի փորձերը արդյունք չէին տվել պատերազմի 44 օրվա ընթացքում: Ինչպես հետագայում խոստովանել է նախագահ Իլհամ Ալիևը, եթե չլիներ եռակողմ հայտարարությունը, ապա Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ այդ շրջաններում առաջխաղացում ապահովել, մեծ թվով զոհերի վտանգ կլիներ: Եվ հենց այդ շրջաններն առանց պայքարի հանձնելու համար է Հայաստանում ամենից շատ քննադատվում Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, ախորժակը ուտելիս է բացվում. ներկայումս խաղաղապահները խոչընդոտ են դարձել Բաքվի համար, որը ձգտում է գրավել ամբողջ Արցախը:

Ըստ Իլհամ Ալիևի հայտարարությունների, այլևս չկա Ղարաբաղյան հակամարտություն, չկա այնպիսի տարածքային միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, կան միայն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի տարածքի մի քանի հայաբնակ շրջաններ՝ համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքի: Բայց դրանք ընդամենը հրապարակային խոսքեր են: Իրականությունն այլ է, և դա հստակ հաստատվում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ըստ եռակողմ հայտարարության, վերոնշյալ տարածքները Ադրբեջանին փոխանցելուց հետո խաղաղապահ զորախումբը տեղակայված է շփման գծում, իսկ մյուս ուղղություններով կողմերը մնում են այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին փաստաթղթի ստորագրման պահին:

Այստեղ խոսքը Ադրբեջանի և, ըստ Ալիևի, գոյություն չունեցող Արցախի բանակի մասին է, քանի որ հայտարարության ստորագրումից հետո հայկական ստորաբաժանումները հետ էին քաշվել մինչև Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները: Ըստ նույն եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահները վերահսկում են, այսպես կոչված, «Լաչինի միջանցքը», որն ապահովում է Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը: Այս ամենը նյարդայնացնում է Բաքվին, որը թեև ստորագրել է հայտարարությունը, սակայն ձգձգում է խաղաղապահների մանդատի հաստատումը: Ըստ ամենայնի, բանն այն է, որ մանդատի ձևակերպումը կրկին արտացոլելու է այն իրողությունը, որ խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի և Արցախի (որը, ըստ Ալիևի, գոյություն չունի) զինված ուժերի դիմակայության գծում:

Խաղաղապահների հիմնական գործառույթը տարածաշրջանում խաղաղության և բնակչության անվտանգ կյանքի ապահովումն է, քանի դեռ հակամարտող կողմերը վերջնական որոշում չեն կայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների արդյունքում: Հնարավոր են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) կողմից առաջարկված և հակամարտության կողմերի ընդունած կարգավորման երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները հայտնի են՝ խաղաղ կարգավորումը (խախտված է Ադրբեջանի կողմից, որը սանձազերծել էր պատերազմ), պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նկատենք, որ հակառակ հակամարտության ավարտի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների ներկայացուցիչներն էլ վերջերս հայտարարել են բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ Փեզեշքիան