Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը հրաժարվե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մտքից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից առաջ իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել: Սպասվում էր, որ այդ հանձնաժողովը ստեղծելու որոշման նախագիծն իշխանությունը կներառեր երեկ սկսված նստաշրջանի օրակարգում, բայց դա ևս տեղի չունեցավ:

Բանն այն է, որ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ կետով ամրագրված է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում: Սույն հանձնաժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են բավական սոլիդ, պրոֆեսիոնալ և սկզբունքային անդամներ, որոնք ի պաշտոնե պետք է մասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դա, «Փաստի» տեղեկություններով, շատ է անհանգստացնում իշխանություններին:

Այս առումով հատկապես ուշագրավ է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի ներկայությունն այդ հանձնաժողովում, որը դեռևս 2020 թ. նոյեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում և մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ, իսկ փողոցային բողոքի ակցիաների ժամանակ պահանջում էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նրա թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչը սվիններով ընդունվեց ՔՊ-ականների կողմից, որոնք երեք անգամ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը:

Փաստորեն, ընդդիմադիրների լուրջ ներկայացվածությունը, մասնավորաբար Ղազինյանի ներկայությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և նրա առաջադրումն ու, ի վերջո, անխուսափելի ընտրությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ստիպեց իշխանությանը վերանայել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իրենց որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին