Իրանը չպետք է մոռանա իր տարածքում գտնվող 30 միլիոն ադրբեջանցիների մասին. ադրբեջանցի պատգամավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Չնայած Իրանի հետ ընկերական հարաբերությունների ձևավորմանն ուղղված մեր ջանքերին, Իրանում Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չի փոխվում», այս մասին ասել է Ադրբեջանի «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը: «Քանի որ Հայաստանը խաղաղության պայմանագիր չի ստորագրել, այն մեզ համար թշնամի երկիր է մնում: Այդ պատճառով, չի կարելի թույլ տալ իրանական մեքենաներին անցնել Հայաստանի տարածք և բեռներ տեղափոխել: Մենք դիվանագիտական ուղիներով պետք է հասկացնենք Իրանին, որ այս քայլերը լավ չեն անդրադառնա Իրանի տարածքային ամբողջականության և քաղաքական կայունության վրա, ուր ապրում են 30 միլիոն ադրբեջանցիներ»,- ասել է Հասանգուլիևը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



