Ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածից «Ուազին» կապել են կամազին ու գողացել. համայնքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածից, որն այժմ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո է, ադրբեջանցի զինվորականները գողացել են Տեղ գյուղի բնակչի «Ուազը»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը։
Նա պատմեց, որ ավտոմեքենան պատկանում էր արցախցու, որը 44-օրյա պատերազմից հետո բնակություն էր հաստատել իրենց գյուղում։
«Ճանապարհին մեքենայի վառելիքն ավարտվել էր, ինքն էլ շփոթվել ու Ադրբեջանի կողմից վերցրած տարածք էր մտել։ Մեքենան այնտեղ է թողել ու եկել գյուղ, որ վառելիքը բերի, վերադարձել ու տեսել է, որ մեքենան կապել են կամազին ու տանում են ադրբեջանցի զինվորականները»,- պատմեց Շադունցը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



