Վարակակիրների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 296 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 146-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5018 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1175 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6193-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 577 է, ընդհանուր առողջացածներինը՝ 233 105, փաստացի բուժվողներինը՝ 9848։ Մեկ օրում արվել է 4178 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 616 849 թեստ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



