Վրացի օրենքով գողը մահացել է ռուսական բանտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրենքով գող Նոդար Ջինչվելաշվիլիին մահացած են գտել Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի կալանավայրում, հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը:
63-ամյա Ջինչվելաշվիլին քրեական շրջանակներում հայտնի էր «Շոշիա» մականունով:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Քութայիսիի հանցավոր կլանի անդամ էր: Ջինչվելաշվիլին 7 անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ գողություն, կողոպուտ, զենք պահելու, չորս անգամ՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:
Վերջին անգամ նա ձերբակալվել էր 2019 թվականին:
Քրեական հեղինակության մահվան պատճառները չեն նշվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



