Հրդեհ Կամարիս գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 11-ին, ժամը 17։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին մոտակա խորդանոցում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 19:52-ին: Այրվել են փայտե արկղեր (մոտ 80 հատ), խորդանոցի փայտե կառուցատարրեր (մոտ 30 քմ) և 15 պտղատու ծառ՝ մասամբ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



