Անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Թումանյանի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա՝ Լալվար սարի Ռոստոմի աղբյուր կոչվող մակատեղիում։
Հարությունյանի մարմնին առերևույթ մարմնական վնասվածքներ չեն եղել: Նա ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



