Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին քարով բարձված КАМАЗ-ը կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույր Մխիթարյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել քարով, որն ամբողջությամբ թափվել է:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



