Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը
ՔԱՂԱՔԱԿԱՆԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ ռուս խաղաղապահները ԼՂ տարածքում կլինեն հինգ տարի՝ համաձայն 44-օրյա պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության, իսկ դրանից հետո որոշում կընդունվի խաղաղապահների մանդատի հետագա երկարաձգման վերաբերյալ:
«Մեզ գնահատական տվողը խաղաղ բնակչությունն է: Այսօր ԼՂ-ում կյանքը իր հունով է գնում: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Այդ պատճառով էլ, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



