Արմեն Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին և զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



