Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ աչքները միայն «դրսի ձեռքերին» է ուղղված. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսությունը սկսել է հաղթահարել անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի առաջ բերած տնտեսական ճգնաժամը։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, այս տարի համաշխարհային տնտեսությունը 5,6 տոկոս աճ է գրանցելու, իսկ զարգացող երկրների տնտեսությունների աճը կկազմի մոտ 6 տոկոս։ Բայց այս ամենը Հայաստանին չի վերաբերում, որքան էլ գործող իշխանությունները փորձում են հանրությանն այնպես ներկայացնել, թե աննախադեպ տեմպերով հաղթահարում ենք ճգնաժամը։ Եթե նայում ենք ցուցանիշներին, ապա այս տարվա յոթ ամսվա արդյունքներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ այն պարագայում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։

Իսկ ընդհանուր առմամբ, անցյալ տարի մեր տնտեսությունը 7,6 տոկոս անկում գրանցեց, սակայն այս տարվա հուլիսին տեղի ունեցած կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս տարին կփակենք, ամենայն հավանականությամբ, 6 տոկոս տնտեսական աճով։ Նախ՝ մեծ հարցական է, թե տարին կկարողանա՞նք արդյոք գոնե 6 տոկոսով փակել, չհաշված, որ գնաճը անընդհատ նորանոր ռեկորդներ է սահմանում։ Մյուս կողմից էլ՝ սա նշանակում է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս չի վերականգնվել, և այս տարվա ավարտին չենք կարողանալու հասնել հետճգնաժամյան, այսինքն՝ 2019 թվականի մակարդակին։ Իսկ հնարավո՞ր էր ավելի արագ վերականգնել տնտեսությունը:

Իհարկե հնարավոր էր, եթե իշխանությունները նպատակաուղղված աշխատանքներ տանեին այս ուղղությամբ, ավելի ճիշտ՝ եթե խելքը գլխին իշխանություն ունենայինք։ Սակայն թե անցած երկու տարվա ընթացքում, թե այս տարի տնտեսության գծով իշխանական պատասխանատուները որևէ լուրջ նախաձեռնողականություն չեն ցուցաբերել, որը հնարավորություն կտար լրացուցիչ արդյունքներ գրանցել։ Այս իշխանությունների հույսը թերևս միայն այն է, որ, ասենք, ԵՄ-ն գումար տա, որպեսզի իրենք կարողանան Հյուսիս-հարավ ճանապարհի նախագծի կառուցումը շարունակել, կամ արտերկրից ինչ-որ մի գործարար հայտնվի ու բենզալցակայանների ցանց հիմնի։ Այսինքն՝ իշխանությունների աչքը միայն դրսից եկած օգնությունների կամ վարկեր բերելու վրա է։

Դրա արդյունքում է, որ մեր պետական պարտքն արդեն հատում է 9 մլրդ դոլարի սահմանագիծը, ինչն էլ իր հերթին ահռելի բեռ է մեր պետությա համար։ Մյուս կողմից, գուցե այսքան ցավոտ չլիներ ամեն ինչ, եթե իրենց կողմից ներգրավված վարկերը երկրի հեռանկարային զարգացմանը ծառայեցնեն, սակայն դա էլ չեն կարողանում (կամ ցանկանում) անել։ Իշխանությունները այսքան ժամանակ միայն տնտեսության մեջ առկա հրդեհը հանգցնելով են զբաղված, այն էլ՝ նույնիսկ դա էն ապաշնորհ կերպով անում, ու հրդեհները շարունակում են խժռել մեր տնտեսությունն ու երկիրն ընդհանրապես։ Մյուս կողմից՝ բավական հետաքրքրական է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը փողի խնդիր չունի։ Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի նախաձեռնում խոշորամասշտաբ նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսությանը, և մարդիկ գոնե հույս կունենային, որ Հայաստանում ապագա կա։

Չէ՞ որ տեսանելի է արդեն, թե Ադրբեջանը մի քանի ամսում ինչ մեծ նախագծեր է սկսել իրականացնել Արցախից բռնազավթած տարածքներում։ Բացի բազմաթիվ ճանապարհների կառուցումից, երեք օդանավակայան են կառուցում, ինչի արդյունքում իրենք ստրատեգիական առավելություն կարող են ստանալ։ Իսկ մեզ մոտ, երբ հակառակորդը փակում է Սյունիքով անցնող ստրատեգիական ճանապարհը, իշխանություններն ընդամենը խորհուրդ են տալիս բեռնափոխադրումները կատարել գրունտային ավերակ ճանապարհով։ Այնինչ, պարտությունից հետո Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների կառուցումը պետք է լիներ առաջնահերթ։ Անհասկանալի է, թե այս ամիսների ընթացքում ընդհանրապես ինչո՞վ են զբաղված եղել իշխանությունները։

Չէ, իհարկե, մենք գիտենք՝ ինչով են զբաղված եղել, սակայն բանն այն է, որ այդ «ինչովը» որևէ կապ չունի Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի, հետաքրքրությունների ու ապագայի հետ: Այսուամենայնիվ, իշխող ուժի ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս բարձրագոչ հայտարարություններ անել, որոնք հաճախ նույնիսկ որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանը համեմատում է Գերմանիայի ու Ճապոնիայի հետ, թե այդ երկրները երկրորդ պատերազմից հետո հայտնվել էին ոչնչացման եզրին, բայց հետո կարողացան տնտեսական վերելք արձանագրել:

Հայաստանի դեպքում այս համեմատությունն ամբողջապես անտեղին է, հատկապես քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլողներն» են իշխանության ղեկին։ Նրանց չի հաջողվում անգամ խաղողի մթերման հասարակ հարցը լուծել, ոռոգման ջրի հարցը լուծել, էլ չենք խոսում մեր ռազմագերիների, սահմանների անվտանգության ու այլ խոշոր խնդիրների մասին: Իսկ ժամանակը շարունակում է աշխատել ի վնաս Հայաստանի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան